Նախագծի մասին

Automarket.am նախագիծը ներկայացնում է Auto.am կայքի թիմը։ Լինելով Հայաստանում տրանսպորտային միջոցների առք ու վաճառքին օգնող առաջատար օնլայն հարթակը, մենք որոշեցինք նմանատիպ նախագիծ ստեղծել նաև ավտոպահեստամասերի համար։

Automarket.am կայքն օնլայն հարթակ է, որն իրար հետ կապում է վաճառողներին և գնորդներին և օգնում նրանց իրականացնել ավտոպահեստամասերի, ավտոյուղերի և ավտոքիմիայի, անիվների և սկավառակների, ավտոաքսեսուարների, մարտկոցների և լիցքավորիչների առևտուրը։

Մեր նպատակն է մեկ հարթակում միավորել Հայաստանում ավտոպահեստամասերի առք ու վաճառքով զբաղվող բոլոր փոքր, միջին և մեծ կազմակերպություններին և անհատներին։

Automarket.am կայք ինտեգրված է Auto.am կայքի հետ, ինչը թույլ է տալիս առավելագույնի հասցնել կայքի արդյունավետությունը և ճանաչելիությունը։

Automarket.am-ում օգտագործվել են ամենավերջին տեխնոլոգիական լուծումները, որոնք շատ ավելի հարմարավետ և հեշտ են դարձնում դրանից օգտվելը` սկսած գրանցումից մինչեւ հայտարարության տեղադրումը: Կայքի շարժական տարբերակը թույլ է տալիս հեշտությամբ գրանցվել եւ տեղադրել հայտարարությունը հեռախոսով, կամ այլ շարժական սարքով, ինչպես նաև որոնել և գտնել կայքում տեղադրված հայտարարությունները:

Մենք ուրախ ենք ներկայացնել ձեզ Automarket.am նախագիծը:

Հարգանքով`

Auto.am-ի թիմ